Ծրագրակազմն անլար թարմացնելը
Ձեր ծառայության մատակարարը կարող է սարքի ծրագրակազմի թարմացումները անլար ուղարկել
անմիջապես դեպի Ձեր սարք (ցանցային ծառայություն): Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ կախված
Ձեր սարքից:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Ուշադրություն.
Ծրագրեր տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը
չեք կարող օգտագործել նույնիսկ արտակարգ իրավիճակների զանգերի համար: Նախքան ծրագրերը
թարմացնելը՝ անպայման պահեստավորեք տվյալները:
Ծրագրակազմի թարմացում հայցելը
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Հեռախոս
>
Հեռ. թարմացումներ
:
2 Ծրագրակազմի ներկայիս վարկածը ցուցադրելու և ստուգելու, արդյոք պահանջվում է թարմացում,
ընտրել
Ընթ. ծրգկզմի տվյլնր
:
3 Ընտրել
Ներլցնլ հեռ. ծրգկզմ
և հետևել հրահանգներին:
4 Ներլցումից հետո տեղադրումը դադարեցված լինելու դեպքում այն սկսելու համար ընտրել
Տեղդրլ
ծգկզմ թրմցմ
:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրների ունենալու
դեպքում դիմեք Ձեր ծառայությունը մատուցողին:
Ընդհանուր տեղեկություններ
7