Սարքի ծրագրակազմի և ծրագրերի թարմացումների մասին
Սարքի ծրագրակազմի և ծրագրերի թարմացումների միջոցով կարող եք ձեռք բերել նոր
հնարավորություններ կամ կատարելագործել սարքի գործառույթները: Ծրագրակազմը թարմացնելը կարող
է նաև բարելավել սարքի աշխատանքը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց առաջ խորհուրդ է տրվում կրկնօրինակել անձնական տվյալները:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված
չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով
զանգեր կատարելու համար: Նախքան ծրագրերը թարմացնելը՝ անպայման պահեստավորեք տվյալները:
6
Ընդհանուր տեղեկություններ
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Ծրագրակազմ կամ ծրագրեր թարմացնելուց հետո հնարավոր է, որ օգտագործողի ուղեցույցում
պարունակվող տվյալները լինեն հնացած: