Վերամշակում
Բոլոր այն նյութերը, որոնցից պատրաստված է այս սարքը, հնարավոր է վերականգնել որպես նյութ կամ
էներգիա: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել Ձեր հին Nokia արտադրանքները, այցելեք
www.nokia.com/werecycle, կամ օգտագործելով բջջային սարք՝ www.nokia.mobi/werecycle:
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները վերամշակման հանձնեք տեղական վերամշակման
համակարգում:
Արտադրանքի, տպագիր նյութերի, գրականության կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր
աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները,
մարտկոցները և կուտակիչները իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո պետք է աղբահանվեն
հավաքման հատուկ կետ: Այս պահանջը կիրառվում է Եվրոպական Միությունում: Դեն մի նետեք այս
նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր սարքի
բնապահպանական հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս
www.nokia.com/ecodeclaration: