Հիշաքարտ մտցնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի MicroSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի
հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված
տվյալները:
Ձեր սարքը ապահովում է մինչև 16 գբ հիշողության ծավալ ունեցող microSD քարտեր: Մեկ ֆայլի չափը
չպետք է գերազանցի 2 գբ:
10
Սկսում ենք
1 Բացեք հիշողության քարտի բնիկի կափարիչը:
2 Կողքի դրեք կափարիչը:
3 Տեղադրեք հիշաքարտը բնիկում այնպես, որ հպակային տիրույթը լինի ներքևում:
4 Փակեք հիշողության քարտի բնիկի կափարիչը: