Nokia X2 00 - Ավտոմեքենաներ

background image

Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային

համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման համակարգեր, էլեկտրոնային հակախաթարման արգելակային համակարգեր, արագության

կառավարման էլեկտրոնային համակարգեր և անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի

կամ սարքավորանքի արտադրողին:

Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները կամ դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը

կարող է վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր

սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ,

գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք

անվտանգության բարձիկի բացման տարածքում:

Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է օդանավի աշխատանքի

համար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել: