Nokia X2 00 - Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր

background image

Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող

գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն ինտերնետով ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր), ակտիվացրեք և՛

ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե երկուսն էլ ակտիվացված են, ապա հնարավոր է, որ սարքը փորձի արտակարգ իրավիճակների կանչ

կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են

երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում, չի կարելի հույսն ամբողջովին

անլար սարքի օգտագործման վրա դնել:

Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել հետևյալը.

1

Եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի կատարել

հետևյալը.

Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:

Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:

Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային ռեժիմից անցնելով ակտիվ ռեժիմի:

2

Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը հեռախոսազանգ կատարելու համար պատրաստ վիճակի

բերելու համար:

3

Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ

իրավիճակների կառավարման կենտրոնների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:

4

Սեղմեք զանգահարելու ստեղնը:

Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի

վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: