Nokia X2 00 - Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

background image

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին

Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության

միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից

և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից

կամ առողջական վիճակից:

Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործում: ICNIRP

ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման

փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող

բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն

նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից

կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:

Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի -ը: 0.82 Վտ/կգ .

Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների

և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել

www.nokia.com կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում:

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

37

background image

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն

RM-618 արտադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC

դիրեկտիվի հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների:

Համապատասխանության հայտարարագրին կարելի է ծանոթանալ http://

www.nokia.com/phones/declaration_of_conformity/

ինտերնետային էջում:

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Nokia, Nokia Connecting People և Navi նշանները Nokia

Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանքային նշաններն

են: Nokia tune ձայնային ազդանշանը Nokia Corporation-ի

ձայնային նշանն է: Սույն փաստաթղթում հիշատակվող ապրանքային կամ

ֆիրմային այլ անվանումներ կարող են հանդիսանալ դրանց

համապատասխան սեփականատերերի ապրանքային նշանները:

Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով

կատարված ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը,

փոխանցումը, տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից

նախօրոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ

կատարելագործման քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավունք է

վերապահում, առանց նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և

բարելավումներ կատարել սույն փաստաթղթում նկարագրված որևէ

արտադրանքի մեջ:

Includes RSA BSAFE cryptographic or security protocol

software from RSA Security.

Java is a trademark of Sun Microsystems, Inc.

Սույն արտադրանքը լիցենզավորված է MPEG-4 Visual Patent

Portfolio License-ով` (i) MPEG-4 Visual Standard-ին

համապատասխան կոդավորված տեղեկատվությունը անձնական և ոչ

առևտրային գործունեության մեջ ներգրավված սպառողի կողմից

անձնական և ոչ առևտրային նպատակով օգտագործման և (ii)

լիցենզավորված մատակարարողից ստացված MPEG-4 տեսանյութերի

առնչությամբ օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման համար

լիցենզիա` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չի տրամադրվում:

Լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ գովազդային, ներքին և

առևտրային նպատակներով օգտագործումը, կարող են ձեռք բերվել

MPEG LA, LLC-ից: Տես` http://www.mpegla.com.

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ NOKIA-Ն

ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԼԻՑԵՆԶԱՏՈՒՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ

ԵԿԱՄՏԻ ԿՈՐՍՏԻ, ԻՐԱԿԱՆ, ԿՈՂՄՆԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉ

ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՈՐ ԴՐԱՆՔ ՊԱՏՃԱՌՎԱԾ ԼԻՆԵՆ:

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ»: ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ,

ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ՝ ԼԻՆԻ ԴԱ ՊՈԶԻՏԻՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ, ԹԵ՝

ԵՆԹԱԴՐՅԱԼ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՅՍ

ԿԱՄ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ) ՉԻ

ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ, ԵԹԵ ՕՐԵՆՔՈՎ ԱՅԼ ԲԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ:

NOKIA-Ն ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ

ՓՈՓՈԽԵԼ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԱՅՆ՝ ԱՌԱՆՑ

ՆԱԽՕՐՈՔ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ:

Սույն արտադրանքին վերաբերող առանձին սարքերի, ծրագրային

ապահովման և ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝

տարածաշրջանից կախված: Լեզվային տարբերակների առկայության և

մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք

Nokia-ի գործակալին: Սույն սարքը կարող է պարունակել նյութեր,

տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ

երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքին

հակասող շեղումները արգելված են:

Ձեր սարքի հետ տրամադրվող երրորդ անձանց պատկանող ծրագրերը

կարող են ստեղծված լինել և պատկանել Nokia-ի հետ փոխկապակցված

կամ կապված անձ չհամարվող անձանց կամ կազմակերպություններին:

Երրորդ անձանց ծրագրերի նկատմամբ հեղինակային կամ մտավոր

սեփականության իրավունքները Nokia-ին չեն պատկանում: Ուստի,

Nokia-ն պատասխանատվություն չի կրում այդ ծրագրերի աշխատանքի,

օգտագործողին՝ դրանց հետ կապված օժանդակություն մատուցելու, կամ

դրանց մեջ պարունակվող տեղեկատվության համար: Nokia-ն երրորդ

անձանց պատկանող ծրագրերի համար որևէ երաշխիք չի տրամադրում:

ԾՐԱԳՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ` ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅԴ

ԾՐԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՀԻՆ ԱՌԿԱ

ՎԻՃԱԿՈՒՄ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ

ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ԴՈՒՔ ՆԱԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ,

ՈՐ NOKIA-Ն ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՄ

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ

ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ, ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ

ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆԸ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ,

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ՉԽԱԽՏԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՒ

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

38

/Հրատարակություն 1.1 HY