Ձեր սարքի մասին հոգալը
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ
պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Մի պահեք սարքը բարձր կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները կարճացնում են էլեկտրոնային սարքերի
շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայի որոշ տեսակներ: Երբ ցածր ջերմաստիճանից սարքը
վերադառնում է սովորական ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային բաղադրամասերը:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական
նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ախտահանիչ ուժեղ նյութեր: Սարքի մակերեսը մաքրելու համար
օգտագործեք միայն փափուկ, մաքուր և չոր շոր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք: Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները
կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Կրկնօրինակեք բոլոր այն տեղեկությունները, որոնք ցանկանում եք պահպանել, օրինակ` հասցեներ և օրացուցային նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրասարքերին: